Որոնել
Արխիվ
13.06.2018  12:38

Սեմ Էլերդայս. «Նախանձում եմ Սաութգեյթին, որովհետև նրա փոխարեն պիտի ես լինեի»

Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սեմ Էլերդայսը խոստովանել է, որ նախանձում է Անգլիայի ընտրանին ներկայումս գլխավորող Գարեթ Սաութգեյթին։

«Նախանձն այն է, ինչ հիմա զգում եմ։ Նաև հիասթափված եմ, որովհետև Սաութգեյթի փոխարեն պիտի ես լինեի։ իրադարձությունները չդասավորվեցին այնես, ինչպես պետք էր։

Մեկ օր առաջ ես գոլֆ էի խաղում, իսկ հետո նրանք ինձ ասացին, որ չեմ կարող լինել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Մինչ այժմ չգիտեմ, թե ինչու։ 

Ամեն դեպքում արդեն ինձ լավ եմ զգում և հետևելու եմ Անգլիայի ընտրանուն ԱԱ-2018-ի ընթացքում։ Հույս ունեմ, որ նրանք շատ հեռուն կգնան»,- Էլերդայսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511