Որոնել
Արխիվ
13.06.2018  11:22

Արտուրո Վիդալ. «Խաղալ «Ֆլամենգոյի» կազմում, «Մարականա» ստադիոնում՝ երազանք է»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը նշել է, թե որ ակումբում կցանկանա խաղալ ապագայում։

«Ինձ դուր է գալիս «Ֆլամենգոն»։ Մոտ ընկերս՝ Ռենատո Աուգուստոն, հաճախ է պատմել ակումբի երկրպագուների ու այլ մանրամասների մասին։ Ցանկանում եմ զգալ այդ էներգիան։ Խաղալ «Ֆլամենգոյի» կազմում, «Մարականա» ստեդիոնում՝ երազանք է։ 

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վիդալը, ում պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին, կարող է լքել «Բավարիան»։ Նրան ձեռք բերելու հիմնական թեկնածուն «Նապոլին» է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000