Որոնել
Արխիվ
12.06.2018  23:16

«Ռեալը» փոխատուցում է վճարելու Լոպետեգիի տեղափոխության համար

Մադրիդի «Ռեալի» ապագա գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի տեղափոխության համար Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան փոխատուցում է ստանալու:

Marca-ն գրում է, որ Իսպանիայի հավաքականի մարզչի հրաժարագինը կազմում է 2 միլիոն եվրո, որը վճարվելու է «սերուցքայինների» կողմից:

51-ամյա մասնագետը դառնալու է պատմության 5-րդ մարզիչը, ում համար «Արքայական ակումբը» փոխատուցում է վճարում: Նախկինում «Ռեալը» վճարել է Ջոն Տոշակի (1989 թվական), Մանուել Պելլեգրինիի (2009), Ժոզե Մոուրինյուի (2010) և Կարլո Անչելոտտիի (2013) տեղափոխությունների համար:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000