Որոնել
Արխիվ
12.06.2018  22:01

Գրիզման. «Աշխարհի առաջնությունում ամենակարևորն առաջին խաղն է»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեծ ակնկալիքներ ունի Աշխարհի առաջնության մեկնարկից:

«Աշխարհի առաջնությունում ամենակարևորն առաջին խաղն է, հատկապես թիմի կոլեկտիվի ձևավորման հարցում: Մենք առանց այդ էլ վստահ ենք սեփական ուժերին, սակայն այդ հանդիպումն անչափ մեծ նշանակություն ունի:

Վերջին տարիներին մեծ փորձ եմ կուտակել և կարող եմ օգնել իմ թիմակիցներին, օրինակ երիտասարդներին` Դեմբելեին ու Մբապեին: Նրանք սովորելու ցանկություն ունեն, այնպես որ իմ այդ մտադրությունը բոլորի օգտին է»,- Ռուաստանում գտնվող ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում championat.com-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Մունդիալում մեկնարկելու է Ավստրալիայի դեմ խաղով, որը կկայանա հունիսի 16-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000