Որոնել
Արխիվ
12.06.2018  20:01

Ֆիլիպպո Ինձագին վերադառնում է Ա սերիա

«Բոլոնիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Ֆիլիպպո Ինձագին: 44-ամյա իտալացին փոխարինելու է Ռոբերտո Դոնադոնիին, ով պաշտոնանկ է արվել նախորդ մրցաշրջանի ավարտից հետո:

Gianlucadimarzio.com-ից տեղեկանում ենք, որ 44-ամյա մասնագետը, ով նախկինում գլխավորել է «Միլանը», արդեն իտալական ակումբի մարզաբազայում է և քննարկում է տրանսֆերային ծրագրերը:

Ավարտված մրցաշրջանում Ինձագին գլխավորում էր «Վենեցիան», որն Ա սերիայի ուղեգրի համար պայքարի փլեյ-օֆֆում պարտվեց «Պալերմոյին»:

Ա սերիայում Ֆիլիպպոն կհանդիպի իր եղբորը` Սիմոնեին, ով մարզում է «Լացիոն»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000