Որոնել
Արխիվ
12.06.2018  14:31

«Տոտենհեմը» պատրաստ է Ալիի աշխատավարձը զգալիորեն բարձրացնել պայմանագրի երկարաձգման դեպքում

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին կարող է մոտ ապագայում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է Evening Standard-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ լոնդոնցիների ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագրում զգալիորեն բարձրացնել անգլիացու աշխատավարձը՝ դարձնելով շաբաթական 113 հազար եվրո։ Ալիի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին։ Ֆուտբոլիստը վաստակում է շաբաթական ընդամենը 68 հազար եվրո։

Անցած մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը ԱՊԼ-ում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000