Որոնել
Արխիվ
12.06.2018  10:47

Հովհաննես Համբարձումյանը հեռացավ «Վարդարից»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հեռացավ մակեդոնական «Վարդարից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այժմ նա ազատ գործակալի կարգավիճակ ունի։

Համբարձումյանը 2014 թ․-ին «Վարդար» էր տեղափոխվել «Բանանցից»։ Մակեդոնական ակումբում մեր ֆուտբոլիստը մասնակցել է 105 խաղի, խփել 15 գոլ և 3 անգամ անընդմեջ դարձել երկրի չեմպիոն։

Նշենք, որ Համբարձումյանը Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Տիգրան Բարսեղյանի թիմակիցն էր։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511