Որոնել
Արխիվ
11.06.2018  21:05

Մխիթարյանը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2018-ի ընթացքում

Լոնդոնի «Արսենալի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկայում կայանալիք ԱԱ-2018-ի մասին, որը կանցկացվի Ռուսաստանում։

«Աշխարհի առաջնությանը մեկ ֆավորիտ չկա։ Բոլոր հավաքականները շատ լավ են պատրաստվել։ Ես ֆավորիտ եմ համարում Իսպանիային, Ֆրանսիային և Արգենտինային։

Ես անձամբ երկրպագելու եմ Ռուսաստանի հավաքականին և հույս ունեմ, որ կկարողանան դուրս գալ խմբից։ Բոլորը գիտեն, որ տատիկս ռուս է։ Ամեն անգամ, երբ լինում եմ Մոսկվայում՝ մեծ էմոցիաներ են առաջանում»,- ասել է Մխիթարյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511