Որոնել
Արխիվ
11.06.2018  13:38

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել «Շիրակ» ՖԱ-ի գործով

«Շիրակ» ՖԱ գործով ՈւԵՖԱ-ն ևս ս/թ մայիսի 18-ին հարուցել էր կարգապահական վարույթ:  ՀՖՖ-ն ստացել է այդ գործով ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Որոշման համաձայն (30-32-րդ կետեր)` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ:  

Հաստատված համարելով նշված հանգամանքները` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչև վարույթի ավարտը` 2018թ. մայիսի 25-ին ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018/19թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից:  ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ նման պայմաններում էական չէ` ակումբի որակազրկումը կլինի Բողոքարկման մարմնի որոշմամբ, թե ակումբի կամավոր որոշմամբ, քանի որ երկու դեպքում էլ հետևանքը նույնն է:

Այդուհանդերձ, որոշման 33-րդ կետի համաձայն` չի բացառվում, որ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ տվյալ փաստերի հիման վրա հետագայում նոր կարգապահական վարույթ հարուցվի:

Որոշման բնագիր անգլերեն տեքստին և դրա հայերեն թարգմանությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ անգլերեն բնօրինակ, հայերեն թարգմանություն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000