Որոնել
Արխիվ
24.05.2018  18:00

Գեղամ Հարությունյան. «Եթե հնարավորություն ստանամ, ամեն ինչ կանեմ այն օգտագործելու համար»

Հայաստանի հավաքականի և «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանը ArmFootball.com-ի հետ զրույցում խոսել է ազգային ընտրանու հավաքի մասին:

- Երկար դադարից հետո նորից հրավիրվել ես հավաքական...

- Շատ ուրախ եմ հրավերի համար, եթե հնարավորություն ստանամ, ամեն ինչ կանեմ այն օգտագործելու համար:

- Այս խաղում չկան հիմնական կազմի մի քանի հարձակվողներ՝ Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, Յուրա Մովսիսյան, Սարգիս Ադամյան: Սպասու՞մ ես, որ շատ խաղաժամանակ կստանաս առաջիկա խաղերում:

- Ֆուտբոլիստը միշտ պետք է պատրաստ լինի իր հնարավորությանը, և կարծում եմ՝ այս խաղերի ընթացքում հնարավորություն կստանամ:

- Ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկա հանդիպումներից:

- Միայն հաղթական ակնկալիքներ:

- Ի՞նչ կասես ավարտված մրցաշրջանի մասին:

- Հետաքրքիր մրցաշրջան էր, 4-5 թիմ պայքարում էին առաջին եռյակի համար: Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր ստացվեց: Ուրախ եմ, որ դարձանք գավաթակիր: Մրցաշրջանը լավ սկսեցի, բայց ձմեռային դադարի ընթացքում՝ վերջին ստուգողական խաղում «Ուրալի» հետ վնասվածք ստացա, մոտ 6-7 խաղ բաց թողեցի: Հիմա, փառք Աստծո, արդեն ինձ լավ եմ զգում:

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000