Որոնել
Արխիվ
24.05.2018  16:46

Նիկոլաս Ռաուդենսկու նամակը Արմեն Մինասյանին. ՈւԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ին

ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է ՈւԵՖԱ-ի արդար խաղի պաշտոնյա Նիկոլաս Ռաուդենսկու նամակը ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, որտեղ ՈւԵՖԱ-ն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաին՝ կապված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ կիրառած միջոցների հետ:

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա ՀՖՖ Գործադիր տնօրեն պարոն Արմեն Մինասյանին

Հարգարժան պարոն Մինասյան, Հայկական «Շիրակ ՖԱ» ակումբի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈՒԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին: Մասնավորապես հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014թ մարտի 27-ին Աստանա քաղաքում ՈՒԵՖԱ-ի XXXVIII հերթական համաժողովում ընդունված «Եվրոպական ֆուտբոլը միասնական է արդար խաղի համար» վերնագրված բանաձևին, համաձայն որի ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաները միասնական են պայմանավորված խաղերի դեմ պայքարում և ձեռնարկում են կոնկրետ գործողություններ և կիրառում արդյունավետ քաղաքականություն՝ դրանք արմատախիլ անելու նպատակով:

ՀՖՖ-ն, իր հերթին, հավատարիմ մնալով իր սեփական կանոնակարգերին և գործընթացներին, ենթարկվելով ազգային օրենսդրության պահանջներին, կիրառում է կարգապահական գործառույթներ՝ հակազդելու համար (կամ փորձում է հակազդել) ֆուտբոլային խաղի (կամ առաջնության) ոչ սպորտային, անբարեխիղճ կամ կոռուպցիոն դրսևորումներին: Հաջորդիվ, ՀՖՖ գործողություններն ուղղակիորեն ներդաշնակ են ՈՒԵՖԱ-ի կանոնադրությանը, որը սահմանում է, որ ՈՒԵՖԱ գլխավոր նպատակն է երաշխավորել սպորտային մրցաշարերի կանոնավոր և ճիշտ գործելը, ինչպես նաև պաշտպանել ֆուտբոլը ցանկացած տիպի ոտնձգությունից:

Այս համատեքստում մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին` Հայաստանում պայմանավորված խաղերի իրականացման դեմ գործադրած ջանքերի և ձեռնարկած կոնկրետ միջոցառումների համար: ՈՒԵՖԱ-ն կշարունակի հետևել իրավիճակին և համապատասխանաբար կխնդրի ՀՖՖ-ին իրեն տեղեկացված պահել: Որպես ամփոփում հարկ է նշել նաև, որ ՈՒԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ին ցանկացած հարցով, ուր այն կարող է անհրաժեշտ լինել ֆուտբոլում պայմանավորված խաղերի դեմ պայքարի նպատակը հետապնդելիս (ներառյալ, բայց չսահմանափակված՝ արդար խաղի համաժողովներ, սեմինարներ, կարողությունների զարգացման թրեյնինգներ, շահառուների հետ երկկողմ ներգրավվածության սեմինարներ և այլն):

Շնորհակալություն Հայաստանում ֆուտբոլի միասնականության պահպանման Ձեր նվիրվածության համար:

Նիկոլաս Ռաուդենսկի
ՈՒԵՖԱ արդար խաղի պաշտոնյա»,- նշված է նամակի մեջ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000