Որոնել
Արխիվ
21.05.2018  19:07

Վիլիանը կլքի «Չելսին», եթե Կոնտեն մնա գլխավոր մարզչի պաշտոնում

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը գոհ չէ թիմում իր կարգավիճակից, հաղորդում է Sky Sports-ը։

Նշվում է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է լքել ակումբը, եթե թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մնա։ Վիլիանի պայմանագիրը սպառվում է 2020 թվականի ամռանը։ Այս խառը իրավիճակին հետևում է ՄՅՈւ-ն, որը պատրաստ է ձեռք բերել կիսապաշտպանին։

Վիլիանն արդեն անցած մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի 36 հանդիպման, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000