Որոնել
Արխիվ
20.05.2018  21:22

Ըմբշամարտ. Սահակ Հովհաննիսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Ռոբերտ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Մակեդոնիայում ավարտին է մոտենում ըմբշամարտի հունահռոմեական ոճի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 60 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը եզրափակչում 5-3 հաշվով պարտության մատնեց վրացի Գեորգի Չխիկվաձեին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մինչև 51 կգ քաշային կարգում Ռոբերտ Կարապետյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 12-8 հաշվով պարտության մատնեց լիտվացի Ադոմաս Գրիգալյունասին և նվաճեց բրոնզե մեդալ:

Մինչև 45 կգ քաշային կարգում էլ իրեն գերազանց դրսևորեց օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, ով ներկայացնում է Բուլղարիան: Նա եզրափակչում պարտության մատնեց ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ նախօրեին բրոնզե մեդալակիր էին դարձել մինչև 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանն ու մինչև 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: Ավելացնենք նաև, որ Սահակ Հովհաննիսյանը այս հաղթանակի շնորհիվ Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511