Որոնել
Արխիվ
19.05.2018  22:27

«Շիրակը» չի մասնակցի հաջորդ հանդիպմանը, ակումբը պահանջում է Հայրապետյանի հրաժարականը

«Շիրակը» որոշել է բոյկոտել հաջորդ հանդիպումը «Փյունիկի» հետ՝ կապված ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման հետ, որի համաձայն ակումբը զրկվեց 12 միավորից ու տուգանվեց պայմանավորված հանդիպում անցկացնելու փորձի համար։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտնոատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։ Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո Շիրակը կվերադառնա առաջնություն»,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Գյումրին ներկայացնող ակումբը բողոքարկել էր որոշումը, սակայն այն մնացել էր անփոփոխ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000