Որոնել
Արխիվ
Загрузка...
17.05.2018  19:24

Դավիթ Յուրչենկոն Հայաստանի հավաքականում հանդես գալու հարցում դեռ համաձայնություն չի տվել

«Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հայտարարել է, որ դեռ չի տվել իր համաձայնությունը Հայաստանի հավաքականում հանդես գալու հարցում։

«Ես զրուցել եմ ֆեդերացիայի նախագահի հետ ու քննարկել ենք բոլոր տարբերակները։ Առաջին հերթին կարևոր է, թե ակումբն ինչ դիրքորոշում կունենա այն հարցի վերաբերյալ, որ ես դառնամ լեգիոներ։ Եթե չկարողացա համաձայնության հասնել ակումբի հետ, ապա Հայաստանի ազգային հավաքականում խաղալու մասին կարելի է ժամանակավորապես մոռանալ։ Ես շատ եմ հայտարարել, որ ցանկություն ունեմ հանդես գալ Հայաստանի հավաքականում, բայց դա միայն ինձանից կախված չէ։ Այդ բոլոր մտահոգությունները ես փոխանցել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ու իմ տեսակետը չի փոխվել։ Պետք է սպասել»,- Յուրչենկոյի խոսքերն է մեջբերում Спорт Экспресс-ը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ Յուրչենկոյի հետ համաձայնեցվել են պայմաններն ու դարպասապահը հանդես կգա հավաքականում։

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511