Որոնել
Արխիվ
Загрузка...
17.05.2018  10:08

Ըմբշամարտ. Նարեկ Հարությունյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (VIDEO)

Մակեդոնիայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Երեկ պայքարն ավարտեցին ազատոճայինները:

Նախօրեին մինչև 65 կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 1/8 եզրափակչում 10-0 հաշվով հաղթելով Կոսովոյի ներկայացուցիչ Արյանիտ Բալային: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը համառ պայքարում 1-3 հաշվով զիջեց ապագա չեմպիոն ադրբեջանցի Թուրան Բայրամովին: Երեկ կայացած սփոփիչ գոտեմարտում Հարությունյանը 5-4 հաշվով հաղթեց ուկրաինացի Սերգեյ Գորդիենկոյին, իսկ երեկոյան էլ երրորդ տեղի համար գոտեմարտում 15-4 հաշվով հաղթեց վրացի Լուկա Մարիամիձեին ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել մինչև 45 կգ քաշային կարգի ըմբիշ Ռաֆայել Հարությունյանը, իսկ մինչև 55 կգ քաշային Մանվել Խնձրցյանը հռչակվել էր փոխչեմպիոն:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511