«Շիրակ» ակումբի հետ կապված միջադեպով ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
16.05.2018  17:39

«Շիրակ» ակումբի հետ կապված միջադեպով ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտնի միջադեպով ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակը», որին այդ մասին հաղորդել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Շիրակի» վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշումը, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից մայիսի 8-ին ուղարկվել են Երևանի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երեւանի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000