Որոնել
Արխիվ
Загрузка...
15.05.2018  22:19

Ըմբշամարտ. Ռաֆայել Հարությունյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Մանվել Խնձրցյանը՝ փոխչեմպիոն

Մակեդոնիայում ընթանում է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: 

Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 45 կգ քաշային կարգում Ռաֆայել Հարությունյանը երեկ, մեկը մյուսի հետևից 10-0 հաշվով հաղթելով բուլղարացի Մարիյան Դմիտրովին, ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին ու ադրբեջանցի Կանան Հեյբաթովին, դուրս եկավ եզրափակիչ: Ընդ որում, իր բոլոր գոտեմարտերը Հարությունյանն ավարտեց 40-50 վայրկյանների ընթացքում: Այսօր կայացած եզրափակչում պատանի ըմբիշը 2.5 րոպեի ընթացքում նույն 10-0 հաշվով պարտության մատնեց մակեդոնացի Բեսիր Ալիլիին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մինչև 51 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը նախօրեին 1/16 եզրափակչում 14-5 հաշվով հաղթեց հույն Իոանիս Մարտիդիսին, այնուհետև 12-1 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Նիկոլա Վիկտորովին, քառորդ եզրափակչում 13-3 հաշվով առավելության հասավ լեհ Դանիել Բուդիկայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 3-2 հաշվով ուժեղ գտնվեց Ռուսաստանը ներկայացնող Սամվել Թերզյանից: Այսօր տեղի ունեցած եզրափակիչ գոտեմարտում Խնձրցյանը 0-10 հաշվով զիջեց թուրք Ադեմ Բուրակ Ուզունին և բավարարվեց արծաթե մեդալով:

Այսօր տեղի են ունեցել նաև ազատ ոճի ըմբշամարտի վերջին 5 քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: Դրանց արդյունքներով միայն 65 կգ քաշային Նարեկ Հարությունյանը իրավունք ստացավ վաղը անցկացնել սփոփիչ գոտեմարտեր ու պայքարել բրոնզե մեդալի համար:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511