Որոնել
Արխիվ
13.05.2018  20:56

«Պրոգրեսը» հաղթեց, Կարապետյանը՝ հեթ-տրիկի հեղինակ

Լյուքսեմբուրգի առաջնության 25-րդ տուրում «Պրոգրեսը» հյուրընկալվելիս մրցեց «Հոշտերտի» հետ և ջախջախեց 6-1 հաշվով։

Հայազգի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Նա խփեց իր թիմի առաջին, հինգերորդ և վեցերորդ գնդակները։

Այս հանդիպումից հետո «Պրոգրեսը» վաստակեց 60 միավոր և գտնվում է երկրորդ հորիզոնականում։

Նշենք, որ Կարապետյանը 25 խաղում խփած  25 գոլով երկրորդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000