Իվան Յագան. «Շատ հպարտ եմ ներկայացնել իմ հայրենիքը ու ամեն ինչ կտամ Հայաստանի համար» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
13.05.2018  20:37

Իվան Յագան. «Շատ հպարտ եմ ներկայացնել իմ հայրենիքը ու ամեն ինչ կտամ Հայաստանի համար»

Հայաստանի հավաքականի նորեկ, բելգիական «Լյերսի» կիսապաշտպան Իվան Յագանը ArmFootball.com-ի հետ զրույցում մեկնաբանել է իր առաջին հրավերը ազգային հավաքականից:

- Առաջին անգամ ինձ հետ ֆեդերացիայից կապվեցին 2-3 շաբաթ առաջ, խոսեցին ազգային հավաքականի մասին, և ես շատ երջանիկ էի: Դրանից հետո եկավ հրավեր՝ նամակի տեսքով, ու ես խոսեցի ընտանիքիս հետ: Մենք շատ հպարտ ենք, որ հնարավորություն ունեմ խաղալու իմ հայրենիքի համար:

- Դիտե՞լ ես հավաքականի խաղերը, ի՞նչ կասես ազգային ընտրանու ֆուտբոլիստների մասին:

- Այո, տեսել եմ հավաքականի խաղերը, բայց ոչ բոլորը: Իհարկե, առաջին հերթին գիտեմ Հենրիխ Մխիթարյանի մասին: Նաև շատ ուրիշ անուններ գիտեմ՝ Անդոնյան, Գևորգ Ղազարյան, Օզբիլիզ... Գիտեմ նրանց հեռուստացույցով հավաքականի խաղերը դիտելիս:

- Ի՞նչ մարզավիճակում ես, հավաքականում ո՞ր դիրքում կնախընտրես խաղալ:

- Թիմիս կազմում լավ աշխատանք եմ կատարել: Հիմա մրցաշրջանն ավարտված է, ու մեկ շաբաթ է անհատական մարզումներ եմ անցկացնում: Նախընտրում եմ գործել կիսապաշտպանության ձախ եզրում, բայց կարող եմ խաղալ նաև ենթահարձակվողի կամ աջ կիսապաշտպանի դիրքում:

- Յագանները ֆուտբոլային ընտանիք են: Մասնավորապես, Հրաչ Յագանը ժամանակին հանդես է եկել ազգային հավաքականում: Նրանցից ու՞մ հետ ես կապ պաշտպանում:

- Միայն իմ եղբոր՝ Բեն Յագանի հետ եմ կապ պաշտպանում: Նա շատ լավ, երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ է:

- Ի՞նչ կասես Հայաստանի հավաքականի երկրպագուներին:

- Ես շատ հպարտ եմ ներկայացնել իմ հայրենիքը ու ամեն ինչ կտամ Հայաստանի համար:

 

Պողոս ԱՐԱԲԱՋՅԱՆ (Բելգիա)
Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000