«Արսենալը» վերջին տուրում հաղթեց «Հադլսֆիլդին», Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
13.05.2018  20:03

«Արսենալը» վերջին տուրում հաղթեց «Հադլսֆիլդին», Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

ԱՊԼ-ի վերջին՝ 38-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Հադլսֆիլդին»։

Միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Էմերիկ Օբամեյանգը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Նշենք, որ սա «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վերջին հանդիպումն էր իր թիմի կազմում։ Նա «Արսենալը» գլխավորել է 1996 թվականին։

«Արսենալը» վաստակեց 63 միավոր և մրցաշրջանն ավարտեց 6-րդ տեղում։ Թիմը ԵԼ-ի ուղեգիր նվաճեց։

Անգլիայի Պրեմիեր լիգա․ 38-րդ տուր․

«Հադլսֆիլդ» - «Արսենալ»՝ 0-1

Գոլը՝ Օբամեյանգ՝ 38

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000