Որոնել
Արխիվ
12.05.2018  19:05

Հայաստանի առաջնություն. 29-րդ տուր. «Արարատ» - «Շիրակ» և «Գանձասար» - «Բանանց» հանդիպումներում հաղթող չեղավ

Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ տուրում «Արարատը» մրցեց «Շիրակի», «Գանձասարը»՝ «Բանանցի» հետ։

«Արարատ» - «Շիրակ» խաղը չափազանց համառ և գոլառատ ստացվեց։ 4-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Իգոր Ստանոևիչը։ 7-րդ րոպեին Վարդան Բակալյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 19-րդ րոպեին Մուսա Բակայոկոն հաշիվը դարձրեց խոշոր։ 27-րդ րոպեին Մարկո Պրլևիչը 4-րդ գնդակն ուղարկեց «Արարատի» դարպասն ու թվաց, որ ամեն ինչ ավարտված է, բայց դաշտի տերերն իսկական հրաշք գործեցին։ 43-րդ րոպեին Անդրանիկ Քոչարյանը կրճատեց հաշվի տարբերությունն ու թիմերն ընդմիջման գնացին 1-4 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Դավիթ Մինասյանը ևս մեկ գնդակ հետ բերեց ու ինտրիգը վերականգնեց։ 62-րդ րոպեին Ռոբերտ Դարբինյանը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, իսկ 71-րդ րոպեին Քոչարյանը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 4-4 ու անհավանական թվացող միավոր փրկելով «Արարատի» համար։

«Գանձասար-Կապան» - «Բանանց» հանդիպումը նույնպես խաղաղ ելք ունեցավ, բայց համեմատաբար քիչ գոլեր խփվեցին։ 31-րդ րոպեին Ֆագներ Սանտոսն առաջ մղեց հյուրերին, բայց «Գանձասարը» մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին կարողացավ Բամբայի խփած գոլի շնորհիվ մեկ միավոր կորզել։

«Շիրակը» վաստակեց 50 իավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» 21 միավորով վերջինն է, «Գանձասարը» 43 միավորով երրորդը, իսկ Բանանցը 41 միավորով չորրորդը։ 

Հայաստանի Բարձրագույն խումբ․ 29-րդ տուր․

«Արարատ» - «Շիրակ»՝ 4-4

Գոլերը՝ Ստանոևիչ՝ 4, Բակալյան՝ 7, Բակայոկո՝ 19, Պրլևիչ՝ 27․ Քոչարյան՝ 43, 71 Մինասյան՝ 54, Դարբինյան՝ 62

«Գանձասար» - «Բանանց»՝ 1-1

Գոլերը՝ Սանտոս․ Բամբա

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000