Որոնել
Արխիվ
12.05.2018  16:04

Կուլիբալի. «Հուսով եմ՝ Սարին կմնա «Նապոլիում, մենք նրա կարիքը շատ ունենք»

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի մասին, ով կարող է այս մրցաշրջանից հետո լքել ակումբը։

«Կարծում եմ, Սարին պետք է մնա թիմում, չնայած՝ կախված է միայն իրենից ու «Նապոլիի» ղեկավարությունից։ Նա տարբերվում է մնացած մարզիչներից։ Նա ապրում է ֆուտբոլով ու անդադար վերլուծում է ոչ միայն մեր, նաև այլ թիմերի խաղերը, որովհետև ցանկանում է մոտենալ կատարյալին։

Մեզ համար շատ կարևոր է, որ ունենանք հզոր մարզչական անձնակազմ, որպեսզի գնանք առաջ ու հասնենք ավելիին։ Մենք Սարիի կարիքը շատ ունենք»,- Կուլիբալիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000