Որոնել
Արխիվ
Загрузка...
12.05.2018  13:12

Ռուբեն Հայրապետյան. «Ոչ ոք չի կարող ինձ ստիպել հրաժարական տալ»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադաձել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խոսել հայկական ֆուտբոլի մյուս հարցերի շուրջ:

- Շատ ցավում եմ, քանի որ ինձ համար Շիրակը շատ կարևոր տարածաշրջան է: Շատ եմ կարևորում իր դերն ու նշանակությունը: Այսօր ինձ շատ են մեղադրում, բայց երբ ես քայլ եմ անում ֆուտբոլի զարգացման համար, ինձ սկսում են քննադատել: «Շիրակի» բոլոր երկրպագուներին հավաստիացնում եմ, որ իրենց նկատմամբ ոչինչ չունեմ, հակառակը: ՀՖՖ-ն մաքսիմում փորձելու է աջակցել «Շիրակ» ֆուտբոլային ակումբին և մանակապատենական թիմերին: Գյումրին շատ կարևոր շրջան եմ համարում, և կարծում եմ, որ այն լինելու է մեր ֆուտբոլային դարբնոցը: Եթե խոսենք ակումբի սեփականատերերից, ապա միայն «Շիրակ» ակումբի նախագահն է իր ակումբը օահում քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Մյուս ակումբների տերերը քաղաքական շահերի համար չեն պահում ակումբը: Ես ուզում եմ ուշադրություն դարձնել, թե ինչու է այդ մարդը այս աղմուկը բարձրացրել: «Բանանց» ակումբը բողոքել է ՀՖՖ-ին, ի՞նչ պետք է անեինք, ընթացք չպետք է տայի՞նք: Մեղադրում են, որ իրավապահ մարմիններին չենք դիմել: Իսկ ինչու՞ դիմեինք: Մենք մեր գործառույթները կատարել ենք: Եթե իրավապահները գտնեն, որ իրենց գործառույթների մեջ է մտնում, ապա թող զբաղվեն: ՀՖՖ կարգապահական կոմիտեն տվել է մաքսիմում մեղմ պատիժ: Բոլորդ գիտեք, թե ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն ինչ պատիժներ են սահմանում նման դեպքերում: Թեև դա չի նշանակում, որ նրանք չեն զբաղվելու այդ հարցով:

- Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Ինչպե՞ս եք պատկերացնում նրա հետ համագործացկությունը, նա Ձեր համաձայնությա՞մբ է հրավիրվել:

- Ինչ վերաբերում է ինձ, ապա Յուրա Մովսիսյանը բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է, ինչ համագործակցության մասին է խոսքը: Ինչ վերաբերում է հրավիրվելուն, ապա ցանկալի կլինի դիմել հավաքականի մարզչին: Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ապա ըստ իս, կան ֆուտբոլիստներ, ովքեր չպետք է լինեն այդ ցուցակում: Ինձ համար հատուկ ֆուտբոլիստներ չկան, բոլորը հավասար են: Բոլոր նրանք, ովքեր կլինեն օգտակար, կխաղան նվիրվածմ կլինեն հավաքականում: Բոլորն ունեն իրենց անձնական կարծիքը: 

- Կանոնադրությամբ կազմակերպված խաղի փորձի համար ակումբը տուգանվում է 6 միավորով: Ինչու՞ որոշվեց 12 միավորով տուգանել:

- Կան բազմաթիվ ապացույցներ, բոլոր փաստերը կան: Արձանագրության մեջ հստակ կա: 1000 դոլար նախնական առաջարկում է, խոստանում է մնացածը խաղից հետո: Ֆուտբոլիստն ասում է, որ մեկ անգամ իրեն խաբել են: Պահանջում է, որ ամբողջ գումարը իրեն տրամադրվի: Նշանակում է նախկինու՞մ էլ է եղել նման բան: Իսկ ես հարցնում եմ՝ ինչու կարգապահական կոմիտեն ընդհանրապես «Շիրակին» չուղարկեց ներքևի դիվիզիոն: 

- Նիկոլ Փաշինյանը հեղափոխության սկզբում նաև եղավ ՀՖՖ շենքի մոտ ու հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանը խոստացել էր հրաժարական տալ ձախողվելու դեպքում, ու չտվեց...

- Ես նման բան չեմ ասել, ձայնագրությունները կան: Մնացած հարցերը Փաշինյանին ուղղեք: 

- Դավիթ Յուրչենկոյի հետ պայմանավորվածություն կա՞:

- Յուրչենկոն հրավիրվածների ցուցակում է, երեկ խոսել են, համաձայնությունը տվել է: Բոլորի հետ էլ , ովքեր ցուցակում են պայմանավորված ենք: Նախապես զրուցել ենք, պայմանավորվել ենք:

- Նշվում էր, որ Վարդան Մինասյանը համաձայնվել է գլխավորել Հայաստանի հավաքականը, եթե Դուք չմիջամտեք նրա գործողություններին:

- Ես ու Վարդան Մինասյանը շատ մտերիմ, հարազատ մարդիկ ենք: Վարդան Մինասյանի քավորն եմ: Մեր մեջ պայմաններով զրույցներ չեն լինում: Ես պարզապես նրան խնդրել եմ, որ այս ծանր ժամանակաշրջանում հանի հավաքականը դժվար կացությունից: Մեր միջև հարգանքը շատ ավելին է, քան ՀՖՖ նախագահ - մարզիչ հարաբերությունները:

- Գագիկ Ծառուկյանի՝ ֆուտբոլ մտնելու գործընթացը ո՞ր փուլում է: Ի՞նչ կասեք նորաստեղծ «Լոկոմոտիվ» ակումբի մասին:

- Երևի ակումբից է պետք հարցնել: Որևէ ակումբի գործունեության մեջ չեմ մտնում: Հայտ են ներկայացրել, որով խնդրում են, որ «Էրեբունի-Երևան» ակումբը մասնակցի Բարձրագույն խմբի առաջնությանը: «Լոկոմոտիվ» ակումբի սեփականատերի անունը Հրաչ է, դրսից՝ Ռուսաստանից էլ հովանավորներ կա:

- Իսկ ինչու՞ «Շիրակի» հարցով չեն զբաղվում իրավապահ մարմինները:

- «Բանանց» ՖԱ-ն դիմել է ինձ՝ որպես ՀՖՖ նախագահ, ներկայացրել է բոլոր ապացույցնեը: Մենք հանձնարարել ենք կարգապահական կոմիտեին քննել այդ հարցը: Արդյոք՝ կզբաղվեն դրանով իրավապահ մարմինները, թե ոչ, դա ինձ չի հետաքրքրում: Մեկ շաբաթ է այս աղմուկը գնում է:

- Կանոնակարգով սահմանված է, որ ակումբը կարող է տուգանվել միավորներ հանելով կամ էլ ֆինանսական պատիժ կրել: Ինչու՞ որոշվեց հենց այդ պատժամիջոցը:

- Դա ես չեմ որոշում, ոչ դուք, ոչ էլ «Շիրակի» երպրպագուները: Կա բողոքարկման մարմին, թող բողոքեն: Հնարավոր է՝ մենք սխալ ենք, թող բողոքեն:

- Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո չեք պատրաստվու՞մ հրաժարական տալ:

- ՀՖՖ նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է: Ես ունեմ խնդիր, որը լուծելուց հետո կորոշեմ՝ ինչ կանեմ:  Ոչ ոք ինձ չի կարող պարտադրել, որ հեռանամ:

- «Շիրակ» ակումբը հայտարարում է, որ Արարատ Հարությունյանն ինքնագլուխ է գործել ու դրա պատճառով չպետք է տուժի ամբողջ ակումբը:

- Դուք կարծում եք՝ Արարատ Հարությունյանը իր գրպանից կարող է 5000 դոլար տար իր գրպանից: Եթե նույնիսկ ինքնագործունեությամբ է զբաղվել, ապա Արման Սահակյանը թող բարի լիներ, այնպես կառավարեր, որ նման բան չլիներ: Ֆուտբոլային ընտանիքի օրենքն է: Դա ես չեմ հորինել: Նորից եմ նշում, ոչ ոք քաղաքական դիվիդենտների համար չի պահում ակումբը: «Բանանցը», «Փյունիկը», «Ալաշկերտը»... Նավոյանը մուլտիմիլիարդեր չի, ֆուտբոլի ֆանատա: Արդյոք իրավունք ունի մեկը կաշառքով փչացնի ամեն ինչ: Փոխանակ այդ արարքի դեմ բոլորով պայքարենք: Աստված տա՝ մեր առաջնությունը լիներ 10 թիմից բաղկացած, «Շիրակին» կուղարկեինք ներքևի դիվիզիոն: Միակ բանը, որի համար ափսոսում եմ, «Շիրակի» երկրպագուներն են: Այդ մարդիկ նրանց անընդհատ խաբում են: «Շիրակի» ամենածանր ժամանակաշրջանում ես եմ այդ թիմը պահել: Նույնիսկ ֆինանսավորել: Ու այս պահին ես պետք է «Շիրակի» դեմ ելնե՞մ: Նման արարքներից տուժում է երկրպագուն: Մենք բոլորով պետք է այս արատի դեմ պայքարենք: Եթե հիմա անպատիժ թողնենք, ապա այն կդառնա սովորական երևույթ: Ամեն ինչ բարդենք Արարատ Հարությունյանի վրա, նրան դարձնենք քավության նոխա՞զ: Այո, գիտեմ նրա բնավորությունը, տղա է, կասի՝ ես եմ արել: Խնդիրը այստեղ Արարատը չի: Երևույթն է: Չպետք է թողենք այն արմատավորվի: 

- Արման Սահակյանը խոստանում է, որ կհանի բոլոր ակումբները առաջնությունից, եթե պատժամիջոցները չհանվեն: Ինչպե՞ս դա կանդրադառնա հայկական ֆուտբոլի վրա:

- Եթե մենք գնացինք շանտաժներով... Իմ կարծիքը՝ ինքը դա միտումնավոր է անում, որպեսզի թիմը հանի առաջնությունից: Որովհետև գիտի, որ այլևս քաղաքական դիվիդենտներ չի քաղի: Ինձ հետ անձնական զրույցում բառացի ասել է՝ խնդիր եմ դրել, որ ամեն գնով դառնանք չեմպիոն: Ինքը փողից բաժանվելուց էլ է դժվար բաժանվում: Այս ամենը անում է, որ թիմն էլ չֆինանսավորի:

- Հնարավո՞ր է՝ ՈւԵՖԱ-ն խիստ պատժամիջոցներ կիրառի հայկական ֆուտբոլի նկատմամբ այս դեպքի պատճառով:

- Ամեն ինչ հնարավոր է: Հայաստանի որակազրումը բացառում եմ: Եթե կոծկեինք, ապա հնարավոր է, լիներ: Բայց մենք չենք կոծկել, չենք խոչընդոտել: Թե ինչ կարող է լինել հետագայում, չգիտեմ: Հնարավոր է՝ «Շիրակին» զրկեն եվրագավաթներից: 

- «Շիրակ» ՖԱ-ն հայտարարել է, որ համոզվել են՝ ապացույցներ չկան, և պահանջում են բողոքարկման նիստը բաց անել:

- Ես ձեզ խոստանում եմ, որ ամեն ինչ բաց կլինի: Եթե նույնիսկ դռնփակ լինի, խոստանում եմ, նիստից հետո ամբողջը կհրապարակեմ: Եթե կանոնակարգը թույլ տա, որ բաց լինի, ապա կլինի բաց: Եթե ոչ՝ նիստից հետո կհրապարակեմ փաստերը: Առայժմ բողոքն էլ դեռ չկա, երբ լինի, նիստի օրը կորոշվի: Բողոքարկման վերջին օրը երկուշաբթին է:

- Ի՞նչ կասեք նոր ստեղծվող ակումբների մասին:

- 3 նոր ակումբը պատրաստվում է մասնակցել առաջին խմբին: Բարձրագույն խմբում էլ կխաղան այս տարվա առաջին խմբի թիմերը:

- Երկրում տեղի ունեցած վերջին իրադաձություններից հետո հայկական ֆուտբոլում նոր ներդրումներ սպասվու՞մ են:

- Առայժմ նման ազդանշաններ չկան: Չեմ կարծում, որ ինչ-որ փոփոխություններ լինեն:

- Ի՞նչ կասեք «Փյունիկ» ակումբի անվանափոխության մաիսն: Սիսիանի քաղաքապետը հայտարարել է, որ պատրաստվում են ակումբ ունենալ Բարձրագույն խմբում, բայց, հասկանալի է, որ միանգամից չեն կարող մուտք գործել:

- Ճիշտն ասած՝ նոր եմ լսում: Սիսիանի թիմերը մասնակցում են մանկապատանեկան առաջնություններին: Նրանք էլ նվիրյալներ են, հնարավոր է՝ ուզենան մասնակցել Առաջին խմբին: Նոր եմ լսում, բայց շատ լավ կլինի: Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա ուրախ եմ, որ նրանք փոխում են անունը: «Փյունիկը» ժամանակին իմ ընտանիքի ակումբն է եղել: Ժամանակին ես եմ այդ անունը դրել՝ էմոցիաների տակ: Երևանի «Երևանը» շատ ավելի գեղեցիկ կլինի:

- Հայկական ֆուտբոլում մարզադաշտերի խնդիր կա: «Գանձասարն» ու «Արարատը» մարզադաշտ չունեն: Ի՞նչ լուծումներ կան:

- ՀՖՖ-ն այժմ կառուցում է Արմավիրի մարզադաշտը: Արմեն Մինասյանն էլ քիչ առաջ տեղյակ պահեց, որ Աբովյանի քաղաքապետարանն էլ հանձնում է մարզադաշտը ՀՖՖ-ին, որպեսզի վերակառուցենք: Սկսել ենք վերակառուցել նաև Վանաձորի մարզադաշտը: Դրանց միջոցով մասամբ կլուծենք խնդիրը: Կապանում կա մարզադաշտ, որը ժամանակին անհայտ ձևերով սեփականաշնորհել է այն, հիմա էլ խնդիրներ ունի ակումբի ղեկավարության հետ: Կարծում եմ՝ ակումբը պետք է ամեն ինչ անի այդ հարցը կարգավորելու համար:

- Իսկ «Հրազդան» մարզադաշտն ի՞նչ վիճակում է:

- Դատական գործընթաց է ընթանում: Ինչ ճակատագիր կունենա՝ չեմ կարող պատասխանել: Բայց փաստ է, որ «Հրազդան» մարզադաշտը միջազգային չափանիշներին չի համախատասխանում:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511