Որոնել
Արխիվ
11.05.2018  16:04

«Շիրակ» ՖԱ. «Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ՀՖՖ որոշումն ապօրինի է»

«Շիրակի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման հետ, որի համաձայն ակումբը պիտի զրկվի 12 միավորից և տուգանվի։  

«Շիրակը» երեկ ՀՖՖ-ից ստացել էր գործին վերաբերվող բոլոր փաստաթղթերն՝ այդ թվում ձայնագրությունը և տեքստային հաղորդագրությունների լուսանկարները: Ի դեպ, նշենք, որ պարոն Սինոյանի հայտարարությունում նշված տեսագրությունը ընդհանրապես գոյություն չունի։ Մեր իրավաբանները, մանրամասն ուսումնասիրելով բոլոր ապացույցները և փաստաթղթերը, ևս մեկ անգամ համոզվեցին, որ ՀՖՖ որոշումը ապօրինի է: Երկուշաբթի «Շիրակը» կներկայացնի բոլոր փաստաթղթերը բողոքարկման կոմիտե։ Հուսով ենք, որ կոմիտեն կցուցաբերի ողջախոհություն և նիստը կանցկացնի բաց ֆորմատով՝ հրավիրելով նախ բոլոր կողմերին, ինչպես նաև լրագրողներին»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000