Որոնել
Արխիվ
10.05.2018  13:43

«Բանանց» ՖԱ-ի հայտարարությունը

«Բանանցը» հայտարարություն է տարածել՝ կապված ՀՖՖ արգապահական կոմիտեի որոշման հետ, որի համաձայն «Շիրակը» տուգանվում է և որակազրկվում 12 խաղով։

«Հարգելի ֆուտբոլասերներ․

ինչպես տեղյակ եք, Հայաստանի առաջնության 27-րդ տուրի «Բանանց» - «Շիրակ» հանդիպումից առաջ, տեղի է ունեցել տգեղ և ֆուտբոլ խաղի արդար սկզբունքներին հակասող միջադեպ:
«Շիրակ» ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարութունյանը փորձ է կատարել խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել «Բանանցի» պաշտպան Էդուարդ Կպոդոյին: 
Մեր ակումբում առկա են այդ միջադեպի բոլոր անհերքելի ապացույցները:  Ըստ սահմանված կարգի, մենք այդ փաստերը տրամադրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Չնայած նրան, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին նորմը նախատեսում է մեղավոր թիմին տեխնիկական պարտության գրանցման դրույթ, «Բանանց» ֆուտբոլային ակումբը  պնդել է, որ հանդիպումը կայանա, քանի որ մեզ համար գլխավորը  սպորտային արդյունքն է: Չնայած այդ  խաղում կրած պարտությանը, մենք կարծում ենք, որ բացարձակ ճիշտ ենք վարվել:
Նաև ցանկանում ենք ընդգծել մեր ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի գովելի արարքը: Նա ոչ միայն չի ընդունել խաղը վաճառելու առաջարկը, այլև այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Հուսով ենք, այս դեպքը կնպաստի նրան, որ նման երևույթներն արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից:

«Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզվում են 800-ից ավելի պատանի ֆուտբոլիստներ, երեխաներ: Եվ եթե «Շիրակ» ակումբը չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը չափազանց պրոբլեմատիկ կդառնա»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000