Որոնել
Արխիվ
Загрузка...
10.05.2018  00:58

Պրեմիեր լիգա. «Արսենալը» պարտվեց «Լեսթերին», Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԱՊԼ-ի 31-րդ տուրից հետաձգված «Լեսթեր» - «Արսենալ» խաղում ուժեղ գտնվեցին դաշտի տերերը։

14-րդ րոպեին Կելեչի Իհեանաչոն բացեց հաշիվն ու ընդամենը 1 րոպե անց կարմիր քարտով պատժվեց «զինագործների» կենտրոնական պաշտպան Մավրոպանոսը, ինչն ազդեց ամբողջ հանդիպման վրա։ 53-րդ րոպեին Էմերիկ Օբամեյանգը կարողացավ հաշիվը հավասարեցնել, բայց 76-րդ և 90-րդ րոպեներին Ջեյմի Վարդին ու Ռեադ Մահրեզը հաշիվը դարձրին 3-1 ու վերջակետ դրին խաղին։ 

Այսպիսով, «Արսենալը» ԱՊԼ-ում արտագնա խաղերում պարտվեց 7-րդ անգամ անընդմեջ։ Այժմ թիմը 60 միավորով 6-րդն է։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Անգլիայի Պրեմիեր լիգա․ 31-րդ տուր․

«Լեսթեր» - «Արսենալ»՝ 3-1

Գոլերը՝ Իհեանաչո՝ 14․ Օբամեյանգ՝ 53․ Վարդի՝ 76, Մահրեզ՝ 90

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511