Որոնել
Արխիվ
Загрузка...
09.05.2018  00:35

«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ. «Եթե բոլոր մեղավորները չպատժվեն` «Ալաշկերտի» բոլոր թիմերը կհանեմ Հայաստանի առաջնությունից»

«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը հանդես է եկել հայտարարությամբ` մեկնաբանելով վերջին օրերին հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումներից հետո հայտնի դարձավ, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել «Շիրակ» թիմի արդյունքներն ընթացիկ առաջնությունում նվազեցնել 12 միավորով` պայմանավորված խաղի կազմակերպման փորձի համար:

«Ծանոթանալով «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր-նախագահ Թովմաս Գրիգորյանի հայտարարությանը և կիսելով ինչպես նրա, այնպես էլ` ամբողջ հայկական ֆուտբոլային ընտանիքի մտահոգությունն ու անհանգստությունը, ցանկանում եմ ասել հետևյալը.

Լինելով Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոն հանդիսացող ֆուտբոլային ակումբի նախագահը, շատ մտահոգված եմ հայկական ակումբային ֆուտբոլը ցնցած վերջին նորություններով:

Ստացվում է, որ նման արատավոր երևույթների հետևանքով կարող են ջուրն ընկնել մեր այսքան տարիների ընթացքում կատարած հսկայածավալ գործունեությունը, ներդրումները և դրանցից բխող ակնկնալիքներն ու հաջողությունները:

Գրանցված միջադեպն առավել քան մտահոգիչ է և վտանգում է նաև մեր և հայկական այլ ակումբների նպատակները, քանի որ չեմպիոնության և մրցանակային տեղերի համար պայքարն առաջնության վերջնագծում սուր և անկանխատեսելի ընթացք է ստացել:

Ցանկանում ենք ընդգծել, որ մեր ազգային առաջնության ակումբներում կան մի քանի արտասահմանցիներ, որոնք, կարծես, խմբավորում են ստեղծել, և իրենց արատավոր գործունեությամբ ցանկանում են սև բիծ թողնել հայկական ֆուտբոլի վրա` գցելով մեր ֆուտբոլի հեղինակությունը: Այդ առումով, հարկ եմ համարում մեր ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մասնագետների ուշադրությունը հրավիրել «Շիրակ» — «Փյունիկ» և «Փյունիկ» — «Շիրակ» վերջին երկու հանդիպումներին:

Հաջորդ մրցաշրջանի համար ես մտադիր եմ էլ ավելի ուժեղացնել «Ալաշկերտը»` ինչպես Հայաստանում, այնպես էլ` Եվրոպական մրցասպարեզում նորանոր հաջողություններ արձանագրելու նպատակով:

Միևնույն ժամանակ, հայտարարում եմ, որ եթե մեղավորները չստանան արժանի պատիժը, պարզապես անիմաստ կլինի թիմն ուժեղացնելը և ընդհանրապես նոր առաջնությանը մասնակցելը, քանի որ հակառակ պարագայում մեծ վտանգ կա, որ նմանատիպ դեպքերը կկրկնվեն: Թող որ սա լինի վերջին այսպիսի դեպքը հայկական ֆուտբոլում: Հակառակ պարագայում, ես ստիպված կլինեմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի բոլոր թիմերը հանել Հայաստանի առաջնություններից»,- ասել է Նավոյանը։

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511