Որոնել
Արխիվ
08.05.2018  19:43

Հայաստանի առաջնություն. 28-րդ տուր. «Ալաշկերտն» ու «Բանանցը» չորոշեցին հաղթողին, «Փյունիկը» պարտվեց «Արարատին»

Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ տուրում այսօր՝ մայիսի 8-ին տեղի ունեցան «Ալաշկերտ» - «Բանանց» և «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումները։

«Ալաշկերտը» համառ պայքարում ոչ-ոքի խաղաց «Բանանցի» հետ։ Առաջին խաղակեսում «Բանանցը» Լեսթեր Պելտիերի դուբլի շներհիվ ընդմիջման գնաց վստահ առավելությամբ, բայց «Ալաշկերտը» կարողացավ կամային հատկանիշներ դրսևորել ու Ուրոշ Նենեդովիչի և Միհրան Մանասյանի գոլերի շնորհիվ ոչ-ոքի կորզել։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։

«Փյունիկը» պարտվեց «Արարատին» 1-3 հաշվով։ Առաջին րոպեին «Փյունիկին» առաջ մղեց Էրիկ Վարդանյանը, բայց 71-րդ րոպեին Սարգիս Մեթոյանը նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 84-րդ րոպեին դուբլ ձևակերպեց և առաջ մղեց «Արարատին»։ Հանդիպման վերջին գոլն էլ 88-րդ րոպեին հեղինակեց Գեղամ Թումբարյանը՝ հաշիվը դարձնելով 1-3։

Հայաստանի բարձրագույն խումբ․ 28-րդ տուր․

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 2-2

Գոլերը՝ Պելտիեր՝ դուբլ․ Նենադովիչ, Մանասյան

«Փյունիկ» - «Արարատ»՝ 3-1

Գոլերը՝ Վարդանյան՝ 1․ Մեթոյան՝ 71, 84, Թումբարյան՝ 88 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000