Որոնել
Արխիվ
07.05.2018  23:02

Օզիլը վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլևս չի խաղա

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլն այս մրցաշրջանում այլևս չի կարոանա օգնել իր թիմին մեջքի վնասվածքի պատճառով։

«Մեսութի մեջքի խնդիրները վերադարձել են։ Արդեն չեմ հիշում, թե ինչքան է նա բաց թողել այդ վնասվածքի պատճառով։ Կարծում եմ՝ Օզիլն այլևս այս մրցաշրջանում չի խաղա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում  Sky Sports-ը։

29-ամյա գերմանացին ԱՊԼ-ի այս խաղարկությունում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000