Որոնել
Արխիվ
07.05.2018  22:51

Պաշտոնական. «Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը Ռիբերիի հետ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Նոր համաձայնությամբ ֆրանսիացին կմնա գերմանական ակումբում մինչև 2019 թվականի ամառը։

«Ես շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ ևս մեկ մրցաշրջան օգնել այնպիսի հզոր ակումբին, ինչպիսին «Բավարիան» է։ Մյունխենը վաղուց իմ ու ընտանիքիս տունն է։ Հպարտ եմ, որ խաղում եմ այստեղ»,- ասել է Ռիբերին։

Այս մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000