Որոնել
Արխիվ
Загрузка...
07.05.2018  00:57

Պրիմերա. 36-րդ տուր. «Բարսելոնան» ու «Ռեալը» մարտական ոչ-ոքի խաղացին

Իսպանական Պրիմերայի 36-րդ տուրում մայիսի 6-ին «Բարսելոնան» տանն ընդունեց «Ռեալին»։

Առաջինն աչքի ընկան դաշտի տերերը։ 10-րդ րոպեին Լուիս Սուարեսը բացեց հաշիվը, բայց ընդամենը 4 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն հավասարություն մտցրեց հաշվի մեջ։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Բարսելոնան» մնաց 10 հոգով։ Սերժիո Ռոբերտոն մրցակցին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց։ Չնայած դրան, երկրորդ խաղակեսում դաշտի տերերը 52-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ Լեո Մեսսիի օգնությամբ, բայց 72-րդ րոպեին Գարեթ Բեյլը հաշիվը դարձրեց 2-2։ Թիմերը խաղի մնացած ժամանակահատվածում այլևս արդյունավետ գործողություններով աչքի չկան։

Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» վաստակեց 87 միավոր։ Թիմն արդեն ապահովել է չեմպիոնությունն այս մրցաշրջանում և վաղուց միանձնյա առաջատարն է։ «Ռեալն» ունի 72 միավոր ու զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Իսպանիայի Պրիմերա․ 36-րդ տուր․

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 2-2

Գոլերը՝ Սուարես՝ 10․ Ռոնալդու՝ 14․ Մեսսի՝ 52․ Բեյլ՝ 72

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511