Որոնել
Արխիվ
Загрузка...
06.05.2018  21:24

Պրեմիեր լիգա. 37-րդ տուր. «Արսենալը» ջախջախեց «Բարնլիին», Մխիթարյանը մասնակցեց խաղին

Անգլիայի Պրեմպիեր լիգայի 37-րդ տուրում այսօր՝ մայիսի 6-ին «Արսենալը» տանն ընդունեց «Բարնլիին» և հաղթեց՝ 5-0։

Հաշիվը 14-րդ րոպեին բացեց Էմերիկ Օբամեյանգը։ Առաջին խաղակեսի վերջում՝ 48-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Սեադ Կոլաշինացը հաշիվը դարձրեց խոշոր, բայց լոնդոնյան ակումբը չբավարարվեց ձեռք բերածով։ 64-րդ րոպեին Ալեքս Իվոբին 4-րդ գնդակն ուղարկեց «Բարնլիի» դարպասը, իսկ 75-րդ րոպեին Օբամեյանգը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 5-0։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս հանդիպումից հետո «Արսենալը» 60 միավորով 6-րդն է, իսկ «Բարնլին» ունի 54 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Անգլիայի Պրեմիեր լիգա․ 37-րդ տուր․

«Արսենալ» - «Բարնլի»՝ 5-0

Գոլերը՝ Օբամեյանգ՝ 14, 75, Լակազետ՝ 45+3, Կոլաշինաց՝ 54, Իվոբի՝ 64

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511