«Արսենալը» հայտարարել է այս մրցաշրջանից հետո Վենգերի հեռանալու մասին | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
20.04.2018  16:04

«Արսենալը» հայտարարել է այս մրցաշրջանից հետո Վենգերի հեռանալու մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կլքի գլխավոր մարզչի պաշտոնն այս մրցաշրտանի ավարտից հետո, հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը։

«Ես երկար եմ մտածել։ Գնահատելով ներկայիս իրավիճակը՝ կարծում եմ, որ հիմա լավագույն ժամանակն է լքելու «Արսենալը»։ Շնորհակալ եմ ակումբին, որ ինձ հնարավորություն տվեց աշխատել այստեղ երկար տարիներ։ «Արսենալին» տրվել եմ ամբողջությամբ ու ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի աշխատակիցներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին ու բոլոր նրանց, ովքեր այն յուրահատուկ են դարձնում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Նշենք, որ լեգենդար մարզիչն «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից։ Նրա ղեկավարությամբ ակումբը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7-ական անգամ նվաճել Անգլիայի Գավաթն ու Լիգայի գավաթը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000