Որոնել
Արխիվ
17.04.2018  21:47

Իրավաբան. «Երկրպագուների սպառնալիքները Գրիգորյանի հասցեին քրեորեն պատժելի են»

Իրավաբան Ռոման Լալայանը մեկնաբանել է երկրպագուների սպառնալիքները ուղղված «Լուչ Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին։

«Գրիգորյանը պետք է ոստիկանություն դիմի՝ իր հասցեին հնչած սպառնալիների համար։ Ոստիկանությանն անհրաժեշտ են բոլոր հեռախոսահամարները, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի։ Դա քրեորեն պատժելի է։ Պատժամիջոցները կսահմանվեն՝ ելնելով սպառնալիքների ձևից։

Ոստիկանները շատ դեպքերում աչք են փակում նման իրավիճակների վրա, բայց նրանք ամենաքիչը պետք է բացատրական աշխատանքներ տանեն հեռախոսով սպառնալիքներ հնչեցրած անձանց հետ»,- Լալայանի խոսքերն է մեջբերում Чемпионат․com-ը։

Նշենք՝ այս ամենի պատճառն այն է, որ հայկական արմատներով մասնագետը 2014 թվականին հեռացավ «Լուչ Էներգիայից», որպեսզի աշխատի «Տոսնոյում»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000