Որոնել
Արխիվ
17.04.2018  21:21

Արթուրո Վիդալն այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա

«Բավարիայի» չիլիացի 30-ամյա կիսապաշտպան Արթուրո Վիդալը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը վնասվածքի պատճառով, որը ֆուտբոլիստը ստացել է մարզման ընթացքում։

Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Վիդալը ենթարկվել է վիրահատության ծնկի հատվածում։ Նա այս մրցաշրջանում այլևս չի կարողանա օգնել իր թիմին։ «Բավարիան» արդեն կարողացել է հաղթել Բունդեսլիգան, բայց թիմին սպասվում են կարևոր հանդիպումներ Գավաթի խաղարկության («Բայեր») ու Չեմպիոնների լիգայի («Ռեալ») կիսաեզրափակիչներում։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000