Որոնել
Արխիվ
17.04.2018  20:04

Էմերի. «Կցանկանայի գլխավորել Ռեալ Սոսիեդադը»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ցանկություն է հայտնել գլխավորել «Ռեալ Սոսիեդադը», որի սանն է հանդիսանում։

Նշենք, որ իսպանացի մասնագետի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։

«Ինձ դուր է գալիս «Ռեալ Սոսիեդադը»։ Այն միշտ կարևոր տեղ կունենա իմ սրտում։ «Սոսիեդադում» եմ անցկացրել 10 տարի և կցանկանայի աշխատել այնտեղ։

Հիմա ՊՍԺ-ն գնալով հզորանում է։ Թիմը հաջող է հանդես գալիս Ֆրանսիայի առաջնությունում և միջազգային մրցաշարերում հաղթելու մեծ շանսեր ունի արդեն հաջորդ մրցաշրջանում»,- Էմերիի խոսերն է մեջբերում  Football Espana-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000