Որոնել
Արխիվ
17.04.2018  17:22

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլային կառաջարկի երկարաձգել պայմանագիրը մինչև 2020 թվականը

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը գոհ է գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքից և մտադիր է նրան առաջարկել նոր պայմանագիր, հաղորդում է The Times-ը։

Նշվում է, որ Գվարդիոլան երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում» և մեծ ուրախությամբ կհամաձայնի ավելի երկար գլխավորել «քաղաքայիններին»։ Մարզչի ներկայիս պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2019 թվականին, բայց ղեկավարությունը ցանկանում է այն երկարաձգել ևս մեկ տարով։ Գործող պայմանագրով իսպանացի մասնագետը ստանում է տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ։

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի ղեկավարությամբ առաջնության ավարտից 5 տուր առաջ դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000