Որոնել
Արխիվ
17.04.2018  10:30

Նոբել Առուստամյան. «Մխիթարյանն օրինակ է ոչ միայն հայ, այլ նաև ռուս ֆուտբոլիստների համար»

Матч TV-ի հեռուստամեկնաբան Նոբել Առուստամյանը Sports.ru-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Ես Հենրիխի հետ ծանոթացել եմ հյուրանոցում։ Մոտեցա նրան և ներկայացա։ Նա միանգամից շատ պարզ մարդու տպավորություն թողեց և մենք երկար զրուցեցինք։ Մինչ այժմ շփում ունենք։

Կարծում եմ, որ Հներիխը օրինակ է ոչ միայն հայ, այլ նաև ռուս ֆուտբոլիստների համար։ Նա «Այաքսի» կամ «Ֆեյենորդի» սան չէ, այլ՝ «Փյունիկի»։ Մխիթարյանը իր առջև դրել է նպատակ և, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, ռեալիզացրել այն։

Ձմռանը նրա ծառայություններով հետաքրքրված էին Ռուսաստանի առաջնության 2 ակումբներ՝ «Սպարտակն» ու «Կրասնոդարը», բայց Մխիթարյանն այլ պլաններ ուներ։

Ամեն տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղեկություններ էին տարածվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը», բայց ես միշտ իմացել եմ, որ նրա երազանքն Անգլիայի Պրեմիեր լիգան է։ Չգիտեմ, թե ինչու շատ բաներ չստացվեցին ՄՅՈւ-ում, բայց Մոուրինյոյի թիմերում դա նորմալ է։ Անգամ Պոգբան, երբ տեղափոխվեց «Մանչեսթեր», սկսեց առաջընթաց չգրանցել, որը շատ լուրջ խնդիր է։ Ուրախ եմ, որ Հենրիխը տեղափոխվեց «Արսենալ», որովհետև նա մանկուց երկրպագել է այդ թիմին։ Մխիթարյանը երբեք չի բողոքել Մոուրինյոյից, բայց բնական է, որ մարզչի խաղաոճը չէր համապատասխանում նրան։ Ես հիշում եմ «Լիվերպուլի» դեմ խաղը որն ավարտվեց 0-0, իսկ Մխիթարյանն ամբողջ խաղում հսկում էր Հենդերսոնին, մինչդեռ պետք է տեղի ունենար հակառակը»,- ասել է Առուստամյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000