Որոնել
Արխիվ
16.04.2018  23:55

Մասիմո Բուզական՝ «Ռեալ» - «Յուվենտուս» խաղի մասին. «Եթե մրցավարն ունենար մտածելու ժամանակ՝ կարող էր այլ որոշում կայացնել»

Ֆուտբոլի Միջազգային ֆեդերացիայի մրցավարական դեպարտամենտի ղեկավար Մասիմո Բուզական խոսել է ՉԼ-ի 1/4 եզրափակչի «Ռեալ» - «Յուվենտուս» պատասխան խաղում Մայքլ Օլիվերի նշանակած 11 մետրանոցի մասին, որն օգնեց իսպանական ակումբին վերջին րոպեներին գոլ հեղինակել ու դուրս գալ կիսաեզրափակիչ։

«Մրցավարին տրվում է վայրկյանից էլ պակաս ժամանակ, որպեսզի վերջինս կայացնի շատ բարդ որոշումներ։ Ժամանակ չկա, որպեսզի նա մտածի, թե ինչ խաղում է գտնվում, ինչ է տեղի ունեցել ավելի վաղ և այլն։ Մրցավարի աշխատանքում ամեն ինչ տեղի է ունենում վայրկյանների ընթացքում։

Պարզ է, որ, եթե նա իր տրամադրության տակ ունենար ավելի շատ ժամանակ՝ կարող էր կշռադատել ու այլ որոշում կայացնել, բայց սա շատ բարդ աշխատանք է և այդ հնարավորությունը չկա։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000