Որոնել
Արխիվ
16.04.2018  11:21

Բայրամյանը «Ռոստովի» կազմում խփեց իր առաջին գոլը (VIDEO)

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Ռոստովը» տանն ընդունեց «ՍԿԱ Խաբարովսկին» և հաղթեց՝ 2-0։

Հայկական ծագումով ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը դաշտ դուրս եկավ 74-րդ րոպեին և 15 րոպե անց կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։

Դա 26-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր ռոստովյան ակումբի կազմում։

Նշենք, որ հյուրերի հայտացուցակում վնասվածքի պատճառով ընդգրկված չէր մեր հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը։ 

Վալերի Կարպինի թիմը վաստակեց 30 միավոր և կիսում է 10-12-րդ հորիզոնականները։ Հաջորդ հանդիպումը «Ռոստովը» կանցկացնի ապրիլի 21-ին, հյուրընկալվելիս, Կազանի «Ռուբինի» հետ։

Խորեն Բայրամյանի գոլը «ՍԿԱ Խաբարովսկի» դարպասը (VIDEO)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով
Ոչ-ոքի
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000