Որոնել
Արխիվ
15.04.2018  19:12

Յուրա Մովսիսյանն ԱԻԿ-ի դեմ խաղում հեռացվեց դաշտից

Շվեդիայի առաջնության 3-րդ տուրում «Յուրգորդենը» հյուրընկալվելիս մրցեց ԱԻԿ-ի հետ և պարտվեց 2-0 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին, իսկ մրցավարի կողմից ավելացված երրորդ րոպեին կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից։

«Յուրգորդենն» ունի 4 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլի 18-ին, տանը, «Մալմյոյի» հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000