Որոնել
Արխիվ
15.04.2018  18:47

Հայաստանի առաջնություն. 23-րդ տուր. «Արարատն» ու «Փյունիկը» չորոշեցին հաղթողին

Հայաստանի Բարձրագույն խմբում տեղի ունեցավ 23-րդ տուրի վերջին՝ «Արարատ» - «Փյունիկ» հանդիպումը։ 

Խաղի հենց մեկնարկում՝ 2-րդ րոպեին Մարատ Բուրաևի օգնությամբ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն առաջին խաղակեցի վերջնամասում՝ 46-րդ րոպեին Գևորգ Օհանյանը հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպման մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

23-րդ տուրից հետո «Փյունիկն» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» 14 միավորով վերջինն է։

Հայաստանի Բարձրագույն խումբ․ 23-րդ տուր․

«Արարատ» - «Փյունիկ»՝ 1-1

Գոլերը՝ Բուրաև՝ 2․ Օհանյան՝ 45+1 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000