Որոնել
Արխիվ
Загрузка...
15.04.2018  18:23

Պրեմիեր լիգա. 34-րդ տուր. «Արսենալն» առանց Մխիթարյանի պարտվեց «Նյուքասլին»

Այսօր՝ ապրիլի 15-ին տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Նյուքասլ Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումը։

Հյուրերն Ալեքսանդր Լակազետի օգնությամբ 14-րդ րոպեին բացեցին հաշիվը, բայց 29-րդ րոպեին Այոզե Պերեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ երկրորդում «կաչաղակները» Մեթ Ռիչիի օգնությամբ խաղի 68-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում լոնդոնցիների ջանքերն ապարդյուն անցան։ Խաղն ավարտվեց «Նյուքասլի» հաղթանակով՝ 2-1։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկի վնասվածքի պատճառով բացակայում էր հայտացուցակից։

Անգլիայի Պրեմիեր լիգա․ 34-րդ տուր․

«Նյուքասլ» - «Արսենալ»՝ 2-1

Գոլերը՝ Լակազետ՝ 14․ Պերես՝ 29, Ռիչի՝ 68

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 23 38
2 Ալաշկերտ
23 37
3 Բանանց
23 36
4 Գանձասար Կ
23 34
5 Փյունիկ
23 28
6
Արարատ
23 14
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511