Որոնել
Արխիվ
Загрузка...
14.04.2018  17:54

Հայաստանի առաջնություն. 23-րդ տուր. «Բանանցը» ջախջախեց «Ալաշկերտին»

Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում տեղի ունեցավ օրվա երկրորդ՝ «Բանանց» - «Ալաշկերտ» հանդիպումը։

Հանդիպման 12-րդ րոպեին Լեսթեր Պելտիերն առաջ մղեց իր թիմին։ Թիմերը գնացին ընդմիջման 1-0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ խաղակեսում «Բանանցը» շարունակեց մեծացնել առավելությունը։ 51-րդ րոպեին Կրասիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ Սիբոն 83-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը դարձրեց խոշոր։

Խաղն ավարտվեց «Բանանցի» հաղթանակով՝ 3-0։

Այս հանդիպումից հետո «Բանանցը» վաստակեց 36 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» 37 միավորով երկրորդն է՝ առաջատար «Շիրակին» զիջելով 1 միավոր։

Հայաստանի Բարձրագույն խումբ՝ 23-րդ տուր․

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 3-0

Գոլերը՝ Պելտիեր՝ 12, Կրասիչ՝ 51, Սիբո՝ 83

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 23 38
2 Ալաշկերտ
23 37
3 Բանանց
23 36
4 Գանձասար Կ
23 34
5 Փյունիկ
23 28
6
Արարատ
23 14
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511