Որոնել
Արխիվ
14.04.2018  16:55

Վարդան Մինասյան. «Հնարավոր է, որ Յուրա Մովսիսյանը հրավիրվի հավաքական»

Վարդան Մինասյանը, ով վերջերս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Արթուր Պետրոսյանին, Արմենիա TV-ի Rէվոլյուցիա հաղորդման ընթացքում խոսել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, վերջերս շվեդական «Յուրգորդեն» տեղափոխված Յուրա Մովսիսյանի մասին։

«Շատ ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է Շվեդիա։ Մենք հետևելու ենք նրա խաղին։ Եթե Յուրան աչքի ընկնի այն որակնորով, ինչպիսին նախկինում էր, ապա կհրավիրվի Հայաստանի հավաքական»,- ասել է Մինասյանը

Նշենք, որ Rէվոլյուցիա հաղորդումն ամբողջությամբ կցուցադրվի կիրակի՝ 23։20-ին, Արմենիա հեռուստաընկերության եթերում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000