Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում այսօր՝ ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Գանձասար-Կապան» - «Շիրակ» հանդիպումը։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդում դաշտի տերերը կարողացան հանդիպման 53-րդ րոպեին Լուբամբո Մուսոնդայի օգնությամբ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն խաղի վերջնամասում՝ 90-րդ րոպեին Դմիտրի Յաշինը գրավեց սեփական դարպասն ու հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Այս խաղից հետո «Գանձասարը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Շիրակն» իր ակտիվում ունի 38 միավոր և առայժմ դառնում է միանձնյա առաջատար։
Հայաստանի Բարձրագույն խումբ՝ 23-րդ տուր․
«Գանձասար» - «Շիրակ»՝ 1-1
Գոլերը՝ Մուսոնդա՝ 53․ Յաշին՝ 90 (ինքնագ․)
99 | Թիմ | Խ | Մ |
1 | Շիրակ | 23 | 38 |
2 | Ալաշկերտ |
23 | 37 |
3 | Բանանց |
23 | 36 |
4 | Գանձասար Կ |
23 | 34 |
5 | Փյունիկ |
23 | 28 |
6 |
Արարատ |
23 | 14 |
մանրամասն |
ամիս
շաբաթ
օր