Որոնել
Արխիվ
13.04.2018  20:25

Էրերան վստահ չէ, որ կերկարաձգի պայմանագրիը ՄՅՈւ-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել է, որ ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցը բաց է մնում։

«Ես անցկացնում եմ պայմանագրով նախատեսված վերջին տարին «Յունայթեդում»։ Դեռ չգիտեմ՝ կստորագրեմ նոր պայմանագիր ակումբի հետ, թե՝ ոչ։ Արդեն սկսել ենք բանակցությունները ղեկավարության հետ, բայց դեռ ոչինչ որոշված չէ։ Այդ հարցը բաց է մնում»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Էրերան» ՄՅՈւ է տեղափոխվել «Ատլետիկից» 2014 թվականին։ Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000