Որոնել
Արխիվ
13.04.2018  01:18

Եվրոպա լիգա. 1/4 եզրափակիչ. «Արսենալն» առանց Մխիթարյանի չկարողացավ հաղթել ԲԿՄԱ- ին, այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչում ապրիլի 12-ին կայացան պատասխան հանդիպումները։

Մոսկվայում մրցեցին տեղի ԲԿՄԱ-ն ու Լոնդոնի «Արսենալը»։ Առաջին խաղում անգլիական ակումբը 4-1 հաշվով հաղթել էր և մեկ ոտքով հայտնվել կիսաեզրափակչում, բայց պատասխան խաղում ռուսական ակումբը լավ պայքարեց։ Խաղի 39-րդ ու 50-րդ րոպեներին ԲԿՄԱ-ն Ֆիոդոր Չալովի ու Կիրիլ Նաբաբկինի օգնությամբ 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու մեկ գոլ էր բաժանում նրանց, որպեսզի դուրս գան հաջորդ փուլ, բայց «Արսենալը» 50-րդ և 90-րդ րոպեներին Դենի Ուելբեկի ու Աարոն Ռեմսիի օգնությամբ հավասարեցրեց հաշիվը։

 «Զինագործները» դուրս եկան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։

Օրվա մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

«Մարսել» - «Լեյպցիգ»՝ 5-2

Գոլերը՝ Բրումա՝ 2․ Սարր՝ 9, Տովեն՝ 38․ Օգուստին՝ 55․ Պայե՝ 60, Սակարի՝ 90+4

«Զալցբուրգ» - «Լացիո»՝ 4-1

Գոլերը՝ Իմոբիլե՝ 55․ Դոբուր՝ 56, Հայդարա՝ 72, Չխան՝ 74, Լաիներ՝ 76

«Սպորտինգ» - «Ատլետիկո»՝ 1-0

Գոլը՝ Մոնտերո՝ 28

Այսպիսով՝ 2 խաղերի արդյունքում կիսաեզրափակչում պայքարը կշարունակեն «Մարսելը», «Զալցբուրգը», «Ատլետիկոն» ու «Արսենալը»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000