Որոնել
Արխիվ
12.04.2018  20:42

Ֆերդինանդը «Մանչեսթեր Յունայթեդին» խորհուրդ է տվել գնել Բեյլին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունը պետք է ձեռք բերի Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին։

«Հաշվի առնելով «Բեյլի» տաղանդը՝ ցանկանում եմ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերի նրան։ Եթե Գարեթին հնարավոր լինի գնել հարմար գնով, ապա դա պետք է անել։ Նա պետք է ավելի շատ խաղային պրակտիկա ստանա։ Այս մրցաշրջանն այնքան էլ հաջող չստացվեց ուելսցու համար և երկրպագուները դժգոհ էին, բայց ֆուտբոլիստն արդեն 16 գոլի հեղինակ է դարձել։ Ցանկանում եմ, որպեսզի Բեյլը հանդես գա Պրեմիեր լիգայում»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000